Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 22:36 03-06-2026

Թուրքիան ու Ֆրանսիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի

Թուրքիայի Առևտրի նախարար Օմեր Բոլաթը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա։ Նա Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի բիզնեսի և արդյունաբերության ասոցիացիայի (MEDEF) և Համաշխարհային թուրքական բիզնես խորհրդի (DTİK) անդամների հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին առևտրի և տնտեսական գրավչության նախարար Նիկոլա Ֆորիսեի հետ։

Նախատեսվում է նաև մասնակցություն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) նախարարական խորհրդի նիստին։ Անդրադառնալով երկու երկրների արտաքին առևտրի ծավալին՝ Բոլաթը նշել է, որ վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիա-Ֆրանսիա առևտուրը ընդհանուր առմամբ աճել է 71%- ով՝ 14 միլիարդից դոլարից հասնելով 24.2 մլրդ դոլարի:

Նաև հավելել է, որ երկրները մտադիր են մինչև 2030-ը երկկողմ առևտրի ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։ Եթե այսպես շարունակվի, այս տարի կարող ենք գերազանցել 25 միլիարդ դոլարը: Նախարարը նշել է, որ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններն արագ զարգանում են առևտրի, ներդրումների, ֆինանսների ու ծառայությունների ոլորտում։

Նա նշել է, որ Ֆրանսիայում կա մոտ 800.000 թուրք ու հավելել, որ Ֆրանսիան աշխարհում 2-րդ երկիրն է, որն ունի ամենամեծ թուրքական համայնքը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում