Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 23:29 18-06-2026

Փաշինյանի ստացած քվեները հիմք չեն․ Գյումրիի փոխքաղաքապետ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Գյումրիում իշխանափոխությանը։

Փաշինյանը հայտարարել է. «Գյումրիում արտահերթ ընտրությունների վերաբերյալ գյումրեցիները քվեարկությամբ արտահայտել են իրենց մոտեցումը, և մեր քաղաքական հանձնառությունն է՝ տեղ հասցնել այդ օրակարգը»։

Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանն ասում է, որ ճնշումներով չեն կարող իշխանափոխություն անել, որովհետև գյումրեցիներն են ընտրել իրենց քաղաքապետին։

«Պետք չէ հիմնվել վախի մթնոլորտում և անհավասար պայմաններում ստացած քվեների վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Առաքելյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան