Ներքին 1 ամիս առաջ - 19:11 09-06-2026

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Վայք քաղաքի վարչական տարածքում գտնվող հանդամասերից մեկում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող մարտական հրացան, որսորդական ողորկափող հրացան, 2 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տեսակի և տրամաչափի 184 փամփուշտ։

Արդյունավետ էր նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Աղավնաձոր գյուղի 50-ամյա բնակիչը հունիսի 2-ին բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի երկփողանի ակոսափող որսորդական հրացան։ Նույն օրը «ԻԺ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան է կամավոր հանձնել նաև բաժին ներկայացած Սալլի գյուղի 38-ամյա բնակիչը, իսկ Եղեգնաձոր քաղաքի 35-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Բաժին ներկայացած կապանցի 47-ամյա տղամարդը հանձնել է «Կարաբին» տեսակի հրազեն և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Վերստին հիշեցնում ենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևե՛ք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց