Ներքին 4 ամիս առաջ - 08:15 04-06-2026

Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ամենօրյա ռեժիմով նորանոր «մեթոդներ» են գտնում՝ ընտրական պրոցեսները վերահսկելու համար: Ի մասնավորի, նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն, անդրադառնալով տեղեկություններին, թե 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանից գալու Հայաստան՝ ընտրելու հունիսի 7-ին, ասել էր, թե «100 հազար մարդուց 30-40 հազարին վարժական հավաքների կուղարկենք»:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս իշխանություններն այս էլ որերորդ անգամ բանակը, ծառայությունը, վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց: Շատ ավելի ուշագրավ է, որ այսպիսի հայտարարությունն իրականում ուղղակի սպառնալիք կամ «բլթոց» չէ: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում իշխանությունները նման որոշում ունեն, ավելին՝ արդեն իսկ սկսել են այդ պրոցեսը, այն է՝ մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից «հրավիրում» են 25-օրյա վարժական հավաքների: Սրա նպատակն այն է, որ նախ՝ այդ մարդիկ քվեարկության մասնակցեն իրենց «հսկողության» ներքո, երկրորդ՝ նման օրինակներով փորձեն վախեցնել և կանխել Հայաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Այստեղ, սակայն, մի հարց է բաց մնում՝ ինչո՞ւ են իշխանությունները վստահ, որ Ռուսաստանից հայրենիք վերադարձող քաղաքացիներն անխտիր ընտրելու են ընդդիմությանը:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
08:48 Օգոստոսին Ուկրաինայի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 20 ռուս սպա
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
08:22 Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»
13:15 Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ները ու բեռնատար «Գազել»-ը