Ներքին 3 տարի առաջ - 14:50 19-08-2023

Մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր Սյունիք օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել․ Առավոտ

Օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով ներկայացուցչական թռիչք է տեղի ունեցել։ Մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։ Տեղեկությունը հայտնում է «Առավոտ»-ը։

Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի։ Լրատվամիջոցը նշում է նաեւ, որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանը օգոստոսի 18-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.04.24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել, որոնք ունեցել են ազգային, էթնիկ բնույթի հանգամանքներով պայմանավորված սպանության նպատակ:

Մեկնել են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Կոստանդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Մկրտչյանը և Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գրիգորյանը:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քր. վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews