Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում
copy image url

Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Ներքին 1 տարի առաջ - 20:53 11-01-2024
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթի ինքնաթիռ ընդունել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Մոսկվայից չվերթ իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը վայրէջք է կատարել Քութայիսում։ Հետ են վերադարձել Երևանից, Թեհրանից և Բաքվից թռչող ինքնաթիռները: Երևանից Թբիլիսի չվերթն իրականացնում էր Air Dilijans ավիաընկերությունը:

Ավելի վաղ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակային պայմանների վատացման մասին։