Ներքին 2 ամիս առաջ - 23:59 30-04-2026

Ծեծի հետևանքով մահացած 1-ամյա Ալեքսի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվել

Երևանում 1-ամյա Ալեքսի մահվանից ավելի քան մեկ ամիս անց կալանքի տակ է միայն կինը, որը մեղադրվում է փոքրիկի նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու և սպանության մեջ։

Դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները՝ նախաձեռնված սպանության և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով`միավորվել են մեկ ընդհանուր վարույթում։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ այս պահին կալանավորված է միայն կինը, որը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության մեջ։

Ըստ էության, քրեական վարույթով չեն անցնում ո՛չ երեխայի կենսաբանական մայրը, որը անհասկանալի պատճառով փոքրիկին թողել էր նախկին ամուսնու և նրա կողակցի խնամքին, ո՛չ էլ նրա նախկին ամուսինը, որը, ամենայն հավանականությամբ, ներկա է եղել կողակցի՝ երեխայի նկատմամբ պարբերաբար բռնության կիրառմանը։

ՔԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ գործը դեռևս նախաքննության փուլում է։
Հիշեցնենք, որ ծեծի ենթարկված 1, 2 տարեկան երեխան մահացել է մարտի 21-ին։
Երեխայի կենսաբանական մայրը 26–ամյա Մարիամը, ունի 4 երեխա, հղի է: Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ տղային մի քանի օրով թողել է նախկին ամուսնու մոտ, որպեսզի վարձով տուն գտնի: Դատախազության փոխանցմամբ, սակայն, երեխան այդ մարդկանց մոտ բնակվել է առնվազն երեք ամիս, տղայի նկատմամբ բռնությունը հենց նրանց վարձով բնակարանում է եղել:
Նշենք, որ Ալեքսի 4-ամյա քույրը, որը գտնվում էր տատիկի խնամքի տակ, եղբոր մահվանից հետո տեղափոխվել Է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն և մինչ այս պահը գտնվում է կենտրոնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի