Ներքին 4 ամիս առաջ - 14:19 29-04-2026

2025 թվականին ԶՈւ-երում uպանnւթյան դեպք չի արձանագրվել. Աննա Վարդապետյան

2025 թվականին Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել։

Այս մասին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«2025 թվականին ՀՀ ԶՈւ-ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք։

Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45%-ը եղել են պատահարներ, այլ խոսքով` ոչ հանցագործություններ։ 1221-ը կամ 54,3%-ը եղել են հանցագործություններ, այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը զինվորական, 534-ը կամ 43,7%-ն այլ հանցագործություններ:

2024 թվականի համեմատ պատահարներն աճել են 265-ով կամ 34%-ով, հանցագործությունները՝ ընդհակառակը, նվազել են 110-ով կամ 8,3%-ով»,-նշել է նա:

Վարդապետյանն ասել է, որ 2025 թվականին ԶՈւ զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:

«Ծառայության հետ կապված մահվան դեպքերը հետևյալն են՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 4 դեպք, զինվորական պաշտոնեական անփութություն 1 դեպք, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով մարդուն մահ առաջացնելու 1 դեպք, կայծակնահարության 1 դեպք, հիվանդության 2 դեպք:

2025 թվականի ընթացքում ծառայության հետ կապված զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 18-ով կամ 66%-ով»,-հայտնեց Աննա Վարդապետյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր