Ներքին Հարցում Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:50 28-04-2026

Կանդազի կալանավորումը քաղաքական հետապնդում է․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին (Կանդազին)։ Ավելի ուշ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։

Արթուր Ավանեսյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ: Նրա փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում մեղադրանքները։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս երեք համակիրներ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Կանդազին՝ Արթուր Ավանեսյանին, ճանաչո՞ւմ եք։ Նրա կալանավորումը քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի ճանաչում նրան, հավելելով, որ բոլորը պետք է պատասխան տան իրենց քայլերի համար, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ոչ չեմ ճանաչում։ Ես չեմ կարողորոշել իրավաբանների տեղը, ինչ-որ բան գտել են երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում քաղաքական դեմքերին։ «Ոչ, ես քաղաքական դեմքերին չգիտեմ։ Թող իրանք իրանց հարցերը լուծեն, իրար ուտեն պրծնեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ սա միանշանակ քաղաքական հետապնդում է։ «Ոչ չեմ ճանչում։ Իհարկե քաղաքական հետապնդում է։ Չի կարելի մարդուն առանց պատճառի բռնել։ Ազատություն իրան»,- ասաց նա։

«Ոչ մեկին չեմ ճանաչում, բացի Նիկոլից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»