Ներքին 2 ամիս առաջ - 18:35 16-04-2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիին:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններում առկա է հագեցած և դինամիկ օրակարգ, որն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցերով։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին և դրա շրջանակներում Ֆրանսիայի նախագահի այցին:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները, առանձնակի շեշտվել է համագործակցության նշանակությունը պաշտպանական ոլորտում:

Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը և երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
22:43 6.0 մագնիտուդով երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտ
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան