Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 22:24 09-04-2026

Թուրքիան ջրի պաշարների լուրջ խնդիր ունի

Միջազգային զեկույցի համաձայն՝ գլոբալ տաքացումը, բնակչության աճը և աշխարհաքաղաքական լարվածությունը լուրջ սպառնալիք են ներկայացնում ջրային ռեսուրսների համար։

ԱՄՆ-ում գործող «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի» (WRI) զեկույցի համաձայն՝ մինչև 2040 թվականը 33 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, կհայտնվեն «ջրի ծայրահեղ բարձր սթրեսի» ռիսկային գոտում։ Թուրքիան այդ ցուցակում զբաղեցնում է 27-րդ տեղը։

Ջրային սթրես– քաղցրահամ ջրի պահանջարկի և առկա պաշարների միջև անհավասարակշռություն, երբ ջրառը գերազանցում է վերականգնվող ռեսուրսները։

Զեկույցում նշվում է, որ ռիսկային ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներից 14-ը գտնվում են Մերձավոր Արևելքում, որտեղ ջրի ապահովումը մեծապես կախված է ստորերկրյա պաշարներից և ծովային ջրի աղազերծումից: Փորձագետների գնահատմամբ էլ՝ աճող ջրի պահանջարկը և կլիմայական փոփոխությունների հետևանքով նվազող ջրային պաշարները ստեղծում են լուրջ խնդիր։

Վերջիններս ահազանգում են նաև «զրոյական օրվա» վտանգի մասին, երբ ջրամատակարարումը կարող է ամբողջությամբ դադարել։ Ներկայումս աշխարհում մոտ 4 միլիարդ մարդ տարվա առնվազն մեկ ամիսն ապրում է ջրի բարձր սակավության պայմաններում։ Ըստ միջազգային կառույցների՝ ջրի անվտանգությունը պահանջում է արդյունավետ կառավարում, ենթակառուցվածքների զարգացում և կայուն օգտագործում՝ կանխելու սպասվող ճգնաժամը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ