Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:27 23-08-2022

Եթե ՔՊ-ն Երևանում իշխանությունը նորից վերցնելու խնդիր է դրել, ապա լուրջ մտածելու բան ունի․ Թեհմինա Վարդանյան

Չեմ կարծում, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ կլինեն, քանի որ որքան էլ մենք թերագնահատենք այսօրվա իշխանություններին՝ կրթական ցենզի առումով, կարծում եմ՝ քթածակի ու ֆայմի առումով պետք չէ նրանց թերագնահատել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Թեհմինե Վարդանյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում մի քանի գործիչների հայտարարությանը, թե իրենք այս կամ այն ուժի Երևանի քաղաքապետի թեկնածուն են։

«Հասկանալի է ու պարզից էլ պարզ է, որ իշխանություններն այսօր չունեն բացարձակ մեծամասնություն Երևանում, դա ցույց տվեց 1 տարի առաջվա իրավիճակը։ Այսինքն, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանում իշխանություն ունի ու խնդիր է դրել ևս մեկ անգամ վերցնելու այդ իշխանությունը, ապա լուրջ մտածելու բան ունի։ Առնվազն մեղմ ասած անփութություն կլինի այս պահին Երևանում ընտրություններ անցկացնելը»։

Անդրադառնալով, հերթական ընդտրություններից մեկ տարի առաջ թեկնածուների առաջադրամանը՝ նա նշեց, որ չի կարծում, թե կա շտապողականություն Երևանի անվագանու քաղաքապետի թեկնածուների առաջադրման հետ կապված» «Երևի՝ սա PR-ի ոչ ճիշտ տարբերակ է, առնվազն «Սուրմալու» գնալը ինչպես օրինակ դա արեց Ռոտենբերգը։ Այս կնոջը մեկնաբանելը, նրա նիստուկացին անդրադառնալն արդեն լուրջ չէ, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ անհասկանալի էր թե այդ կինն այնտեղ ինչ էր կորցրել։ Ես՝ լինելով գործող ավագանու անդամ բազմաթիվ անգամներ տարածքում եղել եմ, բայց ինձ նույնիսկ թույլ չեմ տվել խառնվել ու ոտատակ ընկնել , որովհետև կինն այնտեղ գործառույթ չուներ, ոչ քարեր էր տեղափոխելու, ոչ փրկարարներին էր օգնելու, նա որևէ անելիք չուներ։ Այսինքն, «Սուրմալու» գնալ ու զոհերի վրա ինքնահաստատվելը, կարծում եմ, անթույլատրելի ու նողկալի երևույթ է առհասարակ։ Ինչ վերաբերում է շտապողականությանը՝ չեմ կարծում, որ Երևանն այսօր պատրաստ է արտահերթ ընտրությունների, այդ թվում՝ չեմ կարծում, որ ու գրեթե վստահ եմ, որ իշխանական թևը, առհասարակ, պատրաստ չէ Երևանի ընտրություններին։ Հետևաբար, չեմ կարծում, որ դա արվում է, այն պատճառով որ արտահերթ ընտրությունները մոտ են կամ մեր քթի տակ են, ոչ։ Սա ընդամենը PR-ի մեխանիզմ է, առնվազն «Սուրմալու» գնալու մասով, իսկ գնալ՝ կանգնել ու քարերի վրա ելույթ ունենալը անբարոյականություն է»։

Փաստաբան Վարազդատ Հարությույանի դիտարկմամբ՝ Երևան քաղաքում քաղաքապետի թեկնածու որպես այդպիսին չկա նախընտրական փուլում, կան ավագանու թեկնածուներ, որոնք էլ իրենց հերթին քաղաքային իշխանություններ ձևավորելու դեպքում իրենց կազմից առաջադրում են թեկնածու և ընտրում։

«Այսինքն, իրավական տեսանկյունից նայելու դեպքում՝ պետք է արձանագրենք, որ ընտրությունների մեկնարկ տրված չի, քարոզարշավ չկա , թեկնածություն ավագանու անդամների առաջադրված չեն ֆորմալ առումով, պետք է հասկանանք, որ էդ մարդիկ իրենց թիմով մասնակցելու են ընտրություններին իրենց թիմի քաղաքապետի թեկնածուն էլ այս կամ այն աձն է լինելու, իրենք դա նկատի ունեն։ Թերևս, իրավական տերմինալոգիան են անփույթ օգտագործում, բայց գլոբալ առումով բոլորն էլ հասկանում են՝ ինչ նկատի ունեն»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ