Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:29 27-12-2022

Տնտեսվարողներին գների մասով կարող ենք մի փոքր ցավացնել, բայց ինչո՞ւ ենք տնտեսվարողներին կճմթում. Թեհմինա Վարդանյան

Բոլորս ասում ենք երևանցի, երևանցի։ Եկեք չմոռանանք, որ տնտեսվարողներն էլ են երևանցիներ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստում ասաց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Բոլորս էդ սրճարաններից օգտվում ենք, Կասկադի մասով մենք ունենք միջանցիկ ճանապարհ, այսինքն զբոսնելու դուրս եկած մարդիկ, ովքեր դուրս չեն եկել իրենց ցուցադրելու, հանգիստ կարող են այդ ճանապարհով անցնել։ Ինչ վերաբերվում է Սարյան փողոցին, նեղ է, չափորոշիչները կորոշվեն»,- ասաց Թեհմինա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ գովազդի և վարձակալությամբ տրվող տարածքների գները շատ քիչ են բարձրացրել, այդ մասով մի փոքր էլ կարող են ցավացնել տնտեսվարողներին․ «Եթե իմ ուսանողական տարիներին սուրճ խմելը 500 դրամ էր, հիմա 1500-2500 դրամ է։ Իսկ որ բոլորս կուրծք ծեծելով ասում ենք երևանցին չի կարողանում քայլել, երևանցին այդ նույն սրճարաններում նստում էլ ա, նույն տնտեսվարողներն էլ երևանցիներ են։ Չեմ հասկանում՝ ինչու ենք տնտեսվարողներին փորձում կճմթել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ