Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:30 22-11-2022

Դուք մի՛ որոշեք՝ մենք ոնց վարվենք․ սա շատ վիրավորական է․ Թեհմինա Վարդանյան

Եկեք ամեն մեկս մեր տեղը հստակ ֆիքսենք, որովհետև մենք ավագանու անդամ ենք՝ օրենսդիր մարմին, դուք գործադիր մարմին և նշանակովի փոխքաղաքապետ։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, ով ներկայացնում էր ավագանու նիստում չզեկուցվող ընթացակարգով հարցեր ներկայացնելու նախագիծը։

«Դուք բերել եք նախագիծ, ասում եք նախագիծը դրվել է շրջանառության մեջ, եթե հարցեր ունեիք՝ ես պատրաստ էի քննարկելու։ Ես վստահ եմ, որ դուք իսկապես պատրաստ էիք քննարկելու։ Բայց ո՞նց եք պատկերացնում, դուք նախագիծ դնեք շրջանառության մեջ, գանք թակենք ձեր դուռը, ասենք՝ պարոն Գրիգորյան, ժամանակ կգտնե՞ք հարցը քննարկենք։ Բարի լինեիք, հանդիպեիք, քննարկեիք մեր հետ, մենք մեր կարծիքն ասեինք։ Սա իսկապես շատ վիրավորական է․ դուք որոշում եք՝ մենք ինչ անենք։ Ընդհանուր հաշվով, որպես ավագանու անդամ, մենք ենք որոշում քաղաքում ով ինչ գործունեություն ծավալի։ Հիմա դուք եկել ու որոշում եք՝ մենք ինչ անենք։ Ոնց հասկանում եմ շատ ու շատ ավագանու անդամներ էլ են դրանից վիրավորված։ Դուք մի՛ որոշեք՝ մենք ոնց վարվենք»,- ասաց Վարդանյանը՝ առաջարկելով նախագիծը առկախել կամ դեմ քվեարկել, մինչև վերամշակվի։

Հարցը վիճելի թվաց նաև ավագանու այլ անդամների: Նրանցից մի քանիսը նախագիծը խնդրահարույց համարեցին:

Միքայել Մանրիկյանն էլ տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր գլխավորած խմբակցությունը, ինչպես նաև ընդդիմադիր մյուս՝ «Լույս» խմբակցությունն այս հարցը չեն քննարկել։





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ