Ներքին 6 ամիս առաջ - 14:30 28-03-2026

Խախտում՝ առանց հետևանքի․ Ալեն Սիմոնյանի եղբայրն օրենքից դուրս է

Վերջին օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները ենթարկվում են թիրախավորված գործողությունների ու սադրանքների։ Ու իրավապահ համակարգի կողմից «սադրիչները» շատ արագ համապատասխան արձագանքի են արժանացել։

Երեկ՝ մարտի 27-ին, լրագրողները փորձում էին հարցեր ուղղել նաև Ալեն Սիմոնյանի մայրիկին, ով որդու հետ ժամանել էր ՔՊ գրասենյակ՝ քվեարկության մասնակցելու։ Ու մինչ Սիմոնյանի մայրը պատռում էր լուսանկարը՝ կոշտ արձագանքելով լրագրողների հարցադրումներին, Oragir.News-ը ֆիքսել է հակասական դրվագ, որն իրապես հարց է առաջ բերում իրավապահների կողմից հավասար մոտեցման վերաբերյալ։

Մասնավորապես, Oragir.News-ը ֆիքսել է, որ ԱԺ նախագահի եղբայրը և մայրը մտել են ՔՊ գրասենյակ՝ ավտոմեքենան կայանելով երթևեկության երկրորդ գծումլ։ Ենթադրաբար, տրանսպորտային միջոցը նույն տեղում մնացել է առնվազն կես ժամ, մինչև որ դուրս են եկել գրասենյակից ու հեռացել։

Հատկանշական է, որ տվյալ տարածքում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի հարակից հատվածում, մշտապես հերթապահում են պարեկային ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։ Եվ զավեշտալի է, որ խախտումը աննկատ է մնացել իրավապահների կողմից։

Ստեղծված իրավիճակը հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք օրենքը կիրառվում է հավասարապես բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Քանի որ նմանատիպ խախտման դեպքում սովորական քաղաքացին անհապաղ կենթարկվեր վարչական պատասխանատվության, ներառյալ՝ տուգանք կամ ավտոմեքենայի տարհանում։

Թերևս կարելի է ենթադրել, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն օրենքից դուրս է։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը