Արտաքին 7 ամիս առաջ - 13:17 23-03-2026

Որն է Ռուսաստանի ամենաեկամտաբեր տարածաշրջանը

Риа Новости-ի կողմից կատարված հետազոտությունների համաձայն՝ 2025 թվականին ՌԴ-ում ամենաբարձր միջին աշխատավարձը ստացել են Չուկոտկայի բնակիչները՝ 215 հազար ռուբլի, իսկ ամենացածրը՝ Ինգուշետիի բնակիչները՝ 45 հազար ռուբլի։

Փորձագետները նշում են, որ որոշ ոլորտներում կադրերի խիստ դեֆիցիտի պայմաններում միջին աշխատավարձը գերազանցել է 100․000 ռուբլին, և տարեկան աճը կազմել է 13.5%։ Նշենք նաև, որ Չուկոտյան գտնվում է ՌԴ հյուսիս-արևելքի ծայրամասում։

Այս շրջանում միջին աշխատավարձի բարձր ցուցանիշը պայմանավորված է մի քանի հանգամանքներով․ նախ այն շատ սառը և մեկուսացված տարածաշրջան է՝ երկար ձմեռներով ու բևեռային գիշերներով, այնտեղ գրեթե ամեն ինչ բերվում է ինքնաթիռով կամ նավով և հիմնական տնտեսությունը կենտրոնացած ոսկու, արծաթի, ածխի և այլ օգտակար հանածոների արդյունահանման մեջ։

Բնականաբար հիմնական բնակչության մասը կազմում են այն մարդիկ, ովքեր եկել են ժամանակավորապես աշխատելու։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie