Ներքին 4 տարի առաջ - 15:00 14-10-2022

Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը


Մենք դեմ չենք ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը. Կան նաեւ տարբեր խոսակցություններ, թե ինչ ֆորմատներ է առաջարկում Ռուսաստանը. մենք բոլոր այդ ֆորմատներին մեր համաձայնությունը տվել ենք: Ադրբեջանն է, որ օրինակ, մինչ օրս ռուս խաղաղապահների մանդատը մինչ օրս չի ստորագրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ասվում է, որ ես այնտեղ ՀԱՊԿ-ին քննադատել եմ: Այո, մենք ՀԱՊԿ-ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ: Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը: Արդյոք իմ մտավախությունը ճիշտ է, թե ոչ: Սա է հարցադրումը: Երբ այստեղ ասում են՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և այլն, հասկանանք, իսկ կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր կարող է խորհուրդ հրավիրել, ինչը ավելի արդյունավետ կլինի իր սահմաններին ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ընդամենը մեկ օր հետո դիմել ենք եւ մինչ օրս որեւէ ռեալ արձագանք չկա: Գործընթացները շարունակվում են, մեր տարածք մտնում են, մեզ վրա կրակում են, մեր տղաները մահանում են։ Բա ո՞ւր է մեր պատասխանը հայ-ռուսական պայմանագրի համապատասխան: Ենթադրենք նրա ասածը ինչ-որ տեղ իրականության մեջ տեղ ունի, այդ դեպքում ո՞ւր է մեր պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան, դա էլ հո նախագահության հետ կապված խնդիր չէ։ Մենք նաև հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով ենք դիմել մեր ռուսաստանցի գործընկերներին, բա դրա հետ կապված ինչո՞ւ է լռություն»:

Նա ասաց, որ այս մասով մոսկովյան հանդիպման ժամանակ պարզաբանում է պահանջել. «Մինչև այս պահը կա այն, ինչը դուք հրապարակայնորեն լսում եք և տեսնում եք: Մենք շարունակելու ենք պահանջել։ Միաժամանակ ուզում եմ նորից ասել, որ մեր երկրի անվտանգությունը պահպանելու հարցում մենք չենք սահմանափակվելու միայն այս պահին եղած լծակները օգտագործելով, որովհետև կարող է մեկ-երկու ժամվա տարբերությամբ տարածաշրջանում կտրուկ բաներ փոխվեն և մենք այդ հնարավորույթյունը չունենանք»,- նշեց ԱԺ նախագահը։

«Արցախի մասին նույնպես խոսակցություններ են եղել, բայց ընդհանուր տարածաշրջանային զարգացումների կոնտեքստից ելնելով»,-ասաց նա:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանն Արցախի հարցում, նա պատասխանեց. «Ասում են՝ մենք կակտիվանանք: Ինձնից դա հարցնելը ճիշտ չէ, որովհետեւ այդ հարցադրումները ես եմ անում այնտեղ: Մենք սպասում ենք ավելի լայն ներգրավվածություն ՌԴ-ի կողմից այս պրոցեսին»:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան