Ներքին Արտաքին Միտք 7 ամիս առաջ - 22:54 19-03-2026

ՌԴ-ն հայերին հնարավորություն է տալիս պահպանել իրենց ազգային ինքնությունը․ Եզրաս արքեպիսկոպոս

Ռուսաստանը հայերին հնարավորություն է տալիս պահպանել իրենց հոգևոր, մշակութային և ազգային ինքնությունը՝ Հայ Առաքելական Եկեղեցու միջոցով, և հայ ժողովուրդը շնորհակալ է դրա համար․ այս մասին «Վեստի» լրատվականի լրագրող Նատալյա Սոլովյովային տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ Հայ Առաքելական Եկեղեցու հիմնական առաքելությունը քրիստոնեական հավատքի միասնության և արժեքների պահպանումն է։ «Եկեղեցին միավորել է, պահպանել և դիմակայել բոլոր կործանարար ուժերին։ Պահպանել միասնությունը՝ ամբողջ աշխարհում, մեր եկեղեցու շուրջ և նրա ներսում․ ահա մեր գլխավոր առաքելությունն է սա»,- ընդգծել է նա։

Եզրաս արքեպիսկոպոսը նաև նշել է, որ եկեղեցին երբեք չի զբաղվել և չի զբաղվելու քաղաքականությամբ՝ անկախ այն հանգամանքից, որ փորձեր են արվում ներքաշել այդ դաշտ։ «Եկեղեցին իրավունք ունի բարձրաձայնելու իր արդար ձայնը, որպեսզի ժողովուրդը ձգտի ապրել Աստծո ճշմարտությամբ՝ հանուն երկրի և ժողովուրդների ապագայի»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ արքեպիսկոպոսը ընդգծել է դրանց խոր պատմական արմատները։ «Մենք միշտ աղոթել ենք Ռուսաստանի համար և այսօր էլ աղոթում ենք մեր ձեռք բերած երկրորդ հայրենիքի համար։ Պատմությունը չի արձանագրել որևէ դեպք, երբ այս երկու ժողովուրդները թշնամացել են։ Մենք միշտ ուս ուսի տված պայքարել ենք ընդհանուր թշնամիների դեմ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ