Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:16 29-09-2025

Եզրաս արքեպիսկոպոսը կարևորություն չի տալիս նրան, որ իրեն ներառել են ուկրաինական Миротворец ծայրահեղական կայքում

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը կարևորություն չի տալիս այն փաստին, որ իրեն ներառել են ուկրաինական «Миротворец» բազայում:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Թեմից գործակալությանը հայտնել են, որ Եզրաս արքեպիսկոպոսը հարկ չի համարում անդրադառնալ այս թեմային՝ առաջնորդվելով աղոթքի ոգով, ինչպես Ավետարանում է ասվում «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկ. 23:34)։

Հիշեցնենք, որ Եզրաս արքեպիսկոպոսն ընդգրկվել էր ուկրաինական «Миротворец» բազայում։ Որպես պատճառ նշվում է աջակցությունը Ռուսաստանին, «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հարձակումը»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի