Ներքին 5 ամիս առաջ - 17:35 13-03-2026

Իշխանությունն արցախցիներին զրկում է օգնությունից, որ նրանք չվերադառնան Արցախ

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվում են ընդունել Ռուսաստանի կողմից Արցախից տեղահանված մարդկանց համար ուղարկված մարդասիրական օգնությունը։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Երևանից պաշտոնական ալիքներով պատասխանել են՝ «Շնորհակալություն, պետք չէ», թեև 2025 թվականի հունիսից մինչ օրս արդեն մոտ 140 տոննա օգնություն է բաժանվել կարիքավորներին։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նկատեց. «Զախարովան իր խոսքում նշեց նաև, որ հասարակական կազմակերպություն է դիմել, դա հենց մեր՝ «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունն է, որին, ի զարմանս մեզ և ի ուրախություն մեզ, երկու օր հետո արձագանքել են»։

Պատգամավորը նշեց, որ նախնական խնդրել էին աջակցել 6300 ընտանիքի, բայց արդեն տասնյակ հազարավոր ընտանիքներ այդ աջակցությունը ստացել են։ Նա շեշտեց, որ ինքն անձամբ տեսել է՝ ինչ բարձր որակի ապրանքներ են, որոնց մեծագույն կարիքը կա։

«Սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ իշխանությունները փորձում են խոչընդոտել օգնություն տրամադրմանը։ Հաջորդ ճնշումը եղավ, որ պահանջում էին, որ նման գործունեությունը բացառապես իշխանությունների միջոցով արվի, ինչը մերժում ստացավ մի պարզ պատճառաբանությամբ, որ այն բոլոր միջոցառումները, որտեղ ներգրավված են եղել ՀՀ իշխանությունները, դրանք երբևէ նպատակային չեն եղել», հավելեց նա։

Մետաքսե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայությունը ոչ պրոֆեսիոնալ է աշխատել, և օգնությունը տվել են այնպիսի մարդկանց, ովքեր դրա կարիքը չեն ունեցել։

Անդրադառնալով օգնությունը կասեցնելու փորձերին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց․
«Իրենք առ այսօր այդպես հիմնավոր պատճառաբանություն չգտնելով՝ չէին կարողացել կասեցնել, իսկ հիմա կեղծ՝ տափակ պատճառաբանությամբ, որը որևէ կապ չունի ընտրությունների հետ, փորձում են կասեցնել»։

Մետաքսե Հակոբյանը նաև հայտնեց, որ մերժվում է ոչ միայն ռուսական կողմի, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ու երկրների առաջարկած լուրջ սոցիալական աջակցությունը՝

«Ես շատ լավ հասկանում եմ դրա քաղաքական ենթատեքստը և նպատակը։ Այս իշխանություններն ուզում են, որ արցախցին գնալով ավելի ծանր ու գերծանր վիճակում հայտնվելու արդյունքում այլևս չխոսի վերադարձի մասին, չերազի իր տուն գնալու մասին»։

Իր խոսքի վերջում պատգամավորը բերեց մեկ օրինակ, թե ինչպես են իշխանությունները վատ կազմակերպում նույնիսկ միջազգային դրամական օգնությունը՝

«Բանկերում մեկանգամյա հաշիվներ են բացվում, մարդիկ տեղեկացված չեն լինում, ու արդյունքում այդ գումարները կորում են կամ հետ գնում։ Դրա պատճառով շատ կազմակերպություններ խուսափում են իշխանությունների հետ համագործակցելուց, քանի որ օգնությունը տեղ չի հասնում»։

Ամենից շատ դիտված

17:04 Գյուղի ջահելները խմբերի են բաժանվել՝ գիշերը շրջեն․ ի՞նչ է պատմում Մալիշկայի գյուղապետը` վտանգի մասին
09:01 Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի
17:26 Նարե Գևորգյանն առաջին անգամ խոսել է նախկին պրոդյուսերի հետ ունեցած սիրո և բաժանման մասին
16:35 Լիլիթը ձյունն էր մաքրում, որ ես անցնեմ. Նարե Գևորգյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանի և Տաթև Ասատրյանի հետ ունեցած հարաբերությունների մասին
17:56 Ղազախստանից արտաքսվելուց հետո՝ Երևան. ինչպես է ռուս բլոգերը տեսախցիկի առջև ծաղրում հայաստանցիներին
13:02 Օգոստոսի 13-ին ինքնաuպան եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհոյել են․ կա մեկ կալանավորված
17:41 Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է
18:04 Ծեծկռտուք՝ Էջմիածին-Երևան ճանապարհին․ ուղևորին ծեծել են, որովհետև դժգոհել է շոգից
16:55 Բլոկում եմ, վատ մարդկանց չեմ ուզում տեսնել. Էվելինա Ստեփանյանն ու Լևոն Մկրտչյանը՝ իրենց հասցեին գրվող մեկնաբանությունների մասին
10:58 Մեքենաների կուտակում, վիճաբանություն․ Արմավիր-Երևան ճանապարհը փակ է, իրավիճակը՝ լարված