Ուղիղ եթեր

Օրակարգ․ Իշխանությունն արցախցիներին մեղադրում է չցեղասպանվելու մեջ․ Գեղամ Ստեփանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գեղամ Ստեփանյանի հետ զրուցել ենք Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների իրավունքների պաշտպանության և ընթացող շինծու դատվարությունների, նրանց նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրման անթույլատրելիության, Հայաստանի իշխանությունների գործողությունների, արցախցիների թիրախավորումների, Արցախի բնակչության վերադարձի իրավունքի իրացման հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գեղամ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունն արցախցիներին մեղադրում է չցեղասպանվելու մեջ։ «Անկեղծ ես չեմ կարող իմ տրամաբանությամբ պատասխանել, թե ինչ աստիճանի բարոյականության հետ կապված խնդիր պետք է ունենա մարդը, որը ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդկանց մեղադրի չմեռնելու, չցեղասպանվելու մեջ։ Վերջին օրերին Սիրիայում կատարվողը ցույց է տալիս, թե ինչ կարող էր կատարվել արցախցիների հետ, եթե Լաչինի միջանցքն ի վերջո չբացվեր և հնարավորություն չստեղծվեր քաղաքացիական անձանց համար ու մյուսների համար դուրս գալ Արցախից»,- արցախցիներին թիրախավորելու միտումներին անդրադառնալով՝ նշեց նա։

Արցախի ՄԻՊ-ը նաև նկատեց, որ արցախցիներին տրամադրվող աջակցության դադարեցումն աղետալի հետևանքներ կունենա։

Առավել մանրամասն՝ դիտեք հարցազրույցում․ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է