Ներքին 6 ամիս առաջ - 17:23 13-03-2026

15 տարի անց պարզվեց, որ թերապևտը համապատասխան կրթություն չունի․ բուժառուները բացատրություն են ուզում

Մարտի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժառուներ հավաքվել էին բուժհաստատության բակում՝ ի նշան բողոքի։ Նրանք պահանջում էին պարզաբանում՝ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել նույնանուն ԲԿ-ի պոլիկլինիկայի թերապևտ Լուսինե Առուստամյանը։

Քաղաքացիների խոսքով՝ Լուսինե Առուստամյանը տարիներ շարունակ ընդունել է նույն պոլիկլինիկայի հարյուրավոր հիվանդների և, նրանց պնդմամբ, աչքի է ընկել հոգատարությամբ ու մասնագիտական մոտեցմամբ։ Բողոքողները նշում են, որ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարող է երկար տարիներ բարեխիղճ աշխատած բժիշկը մեկ օրում չհամապատասխանել պահանջներին։

Բուժկենտրոնի զարգացման գծով համակարգող Մանուկ Վարդերեսյանը Oragir.News-ին հայտնեց, որ խնդիրը կապված է տեսչական մարմնի ստուգման հետ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ Լուսինե Առուստամյանի կրթությունը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Եվ այս հիմքով էլ կայացվել է նրան աշխատանքից ազատելու որոշումը։

Ուշագրավ է՝ ինչպես է Առուստամյանը 15 տարի աշխատել նույն պոլիկլինիկայում, եթե նրա կրթությունը չի համապատասխանել ներկայացվող պահանջներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում