Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 18:00 06-03-2026

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահից ՏԿԵ փոխնախարար. քննիչ ծեծող, «տկար» պաշտոնյայի կարիերայի աճը

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Առնակ Ավետիսյանն ազատվել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ենթակայության ներքո գործող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար։

Նախորդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2022 թվականից։

Ուշագրավ է, որ նորանշանակ փոխնախարարը դեռևս 2010 թվականին դատապարտվել է՝ դատարանի շենքի դիմաց ՀՀ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, այլ կերպ ասած՝ օրը ցերեկով նրան ծեծի ենթարկելու համար։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Ավետիսյանի կողմից գործադրվել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն․ նա ծեծի է ենթարկել Շահնազարյանին և պատճառել առողջական խնդիրներ։



Նշենք, որ տուժած Շահնազարյանը քաղաքացիական հայց չի ներկայացրել, ինչից ելնելով էլ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 357–360 և 375-3 հոդվածներով, վճռել է Առնակ Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 500 հազար դրամ տուգանքի։ Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։



Ուշագրավ է, որ դատական գործընթացի ժամանակ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանն իրեն ներկայացրել է որպես «հիվանդ» և «տկար», ու նաև հենց սա հաշվի առնելով դատարանը նրան ազատազրկման չի դատապարտել, քանի որ տուժող կողմն էլ դատավճիռը չի բողոքարկել, այն ուժի մեջ է մտել։ Այնուհետև Ավետիսյանն ազատ է արձակվել՝ վճարելով նշանակված տուգանքը։



«Դատարանը դռնբաց նիստում, արագացված դատաքննության կարգով, քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Առնակ Ավետիսյանի, որը ֆիզիկապես վատառողջ է, ամուրի, խնամքի տակ գտնվող անձ չունի, նախկինում դատվածություն չունի, և որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Վերջինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է դատարանի վճռի մեջ։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոնի նշանակվելիս առանցքայինը ոչ թե տվյալ անձի հետագիծն է՝ «մաքուր» անցյալը, այլ՝ բացառապես կուսակցական պատկանելիությունը և իր հանդեպ լոյալությունը։ Հակառակ դեպքում՝ դատարանի առաջ օրը ցերեկով բռնություն գործադրած, ինքն իրեն «տկար» համարող անձը չէր կարող պետական պաշտոնի նշանակվել, հետագայում էր պաշտոնի առաջխաղացում ունենալ։




Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
19:20 Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս

Ձեզ գուցե հետաքրքրի