Ներքին 7 ամիս առաջ - 21:20 01-04-2026

Հյուրանոցի ադմինիստրատորից Կենտրոնի փոխթաղապետ․ ՔՊ-ական Բագրատ Վարդանյանի կարիերայի սրընթաց աճը

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր փոխթաղապետ ունի, ով պաշտոնին նշանակվել է 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։

Պետրոս Պետոյանի նոր տեղակալը ՔՊ-ական Բագրատ Վարդանյանն է, ով միաժամանակ կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի անդամ է։ Վերջինիս կենսագրությունն ուսումնասիրելիս հիշեցինք «պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի» հայտնի արտահայտությունը, որը բնորոշ էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների բազմաթիվ նշանակումների։ Ըստ էության, ՔՊ-ում նույնպես հիմա այն տրամաբանությամբ են առաջնորդվում՝ առաջ մղելով բացառապես սեփական թիմակիցներին։

Վարդանյանը 2019-2020 թվականներին հյուրանոցներից մեկում աշխատում էր գիշերային մատենավար, 2020-2022 թվականներին էլ մեկ այլ հյուրանոցում գիշերային հերթափոխի արդեն գլխավոր մատենավար։ ՔՊ-ին անդամակցելու շնորհիվ ընդամենը մի քանի տարվա ընթացքում նա կարիերայի շեշտակի աճ է գրանցել՝ «Նացիոնալ հյուրանոց Հայաստան»-ից տեղափոխվելով Ազգային ժողով, իսկ արդեն նախորդ տարեվերջին նշանակվել Կենտրոնի փոխթաղապետի պաշտոնում:


Ուշագրավ է, որ Բագրատ Վարդանյանի կինը՝ Ինեսսա Շահնազարյանը, նույնպես ՔՊ-ական է և ներկայացված է պետական համակարգում։ Նա աշխատում է Ազգային ժողովում որպես ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական։ Դատելով սոցիալական ցանցերում նրանց հրապարակած լուսանկարներից՝ գալիս ենք այն եզրակացության, որ այս ընտանիքն իսկապես հաջողակ և երջանիկ է, այլ կերպ ասած՝ Փաշինյանի խոստացած ապագան նրանց համար արդեն իսկ եկել է։


Վարդանյանի կինը՝ Ինեսսա Շահնազարյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ նա տարիներ առաջ ԱԺ-ում իր 28-ամյակին «փուչիկ փարթի» էր կազմակերպել։


Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան