Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:02 06-03-2026

Թոշակների բարձրացում՝ առանց բավարար միջոցների. բյուջեն գուցե չբավարարի

Կառավարությունը մարտի 5-ի նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ ապրիլի 1-ից մոտ 600.000 քաղաքացիների թոշակները կբարձրանան 10.000-ական դրամով։

Սա պետբյուջեի վրա կավելացնի 78.7 մլրդ դրամի հավելյալ ծախս, որը կառավարությունը նախատեսում է ծածկել 2025 թվականի տնտեսական աճի հաշվին։

«Հետքի» տեղեկություններով՝ Ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել էր, որ նման միջոցառումը կարող է բյուջետային ճնշում ստեղծել, քանի որ նախագծում հստակ չեն նշված ֆինանսավորման աղբյուրները։

Տնտեսագետ Աղասի Թավադյանն Oragir.News-ի հետ զրույցում ընդգծում է՝ որոշումը չի նախատեսվել 2026-ի բյուջեում և խնդիրներ է առաջացնելու. «Թոշակների այս բարձրացումը կարող է ֆինանսական խնդիրներ առաջացնել, հատկապես տեղերում, եթե միջոցները չտրամադրվեն պահուստային ֆոնդերից կամ այլ ծախսերի կրճատումից»:

Թավադյանը հավելեց. «2026 թվականի բյուջեի նախագծում թոշակների բարձրացում նախատեսված չէր, և այս որոշումը հակասում է նախնական ֆինանսական պլանին»։ Հարցին՝ կարող է սա նախընտրական քայլ լինել թոշակառուների քվեները ստանալու ակնկալիքով, Թավադյանը հրաժարվեց այդ մասին գնահատականներ տալուց։ «Ես պարզապես՝ ներկայացնում եմ անվիճելի փաստերը։

Այլ նկարագրությունները կլինեն սուբյեկտիվ»,- եզրափակեց Աղասի Թավադյանը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
19:20 Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս

Ձեզ գուցե հետաքրքրի