Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 21:15 04-03-2026

Գյուղում ապագա չկա, ջահելիդ չես կարող պահել. Զույգաղբյուրում ամեն երկրորդ դուռը փակ է

Շիրակի մարզի լեռնային գյուղերից է Զույգաղբյուրը, որն առավել հայտնի է իր ցուրտ կլիմայով։ Լեռների մեջ ծվարած այս գյուղը Գյումրիից 36 կմ է հեռու։

Աշոցքի շրջանի այս գյուղում կյանքը կարծես կանգ է առել։ Մշտական զբաղվածություն չունենալու պատճատով շատերը լքել են գյուղը։

Գյուղացիները սրտնեղում են, ասում են. «Ջահելիդ չես կարող պահել գյուղում, էստեղ ապագա չկա»։

Բնակիչների խոսքերով, աշխատանք գրեթե չկա, փողոցները անասֆալտ են, բուժկետ չունեն, ամեն փոքր հարցի համար ստիպված են կիլոմետրերով ճանապարհ անցնեն։

Այս գյուղում հիմա ուրիշ մտահոգություն ունեն։ Զույգաղբյուրի միջնակարգ դպրոցը շուտով կմիավորվի Աշոցքի դպրոցին։ Փակ տներն ու դատարկ փողոցները վկայում են գյուղի ահագնացող ճգնաժամի մասին. ապագա չկա ոչ միայն երիտասարդների, այլև համայնքի համար։

Բնակիչները պահանջում են ուշադրություն և քայլեր, որոնք կօգնեն կանգնեցնել գյուղերի անկումը, նորից կյանքի շունչ հաղորդել փոքրիկ համայնքներին ու վերադարձնել երիտասարդներին իրենց հայրենի տուն։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին