Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 19:30 04-03-2026

Ալիևն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն, իսկ ՀՀ վարչապետը ոչ միայն չի այցելում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է օրեր անց

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին:

Չնայած հայ-իրանական դարավոր բարեկամությանը, պատմական-քաղաքակրթական արմատներին, գեոռազմավարական շահերի օրգանական համընկմանը, տնտեսական-ենթակառաուցվածքային փոխգործակցությանը՝ ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին այաթոլլահ Խամենեիի սպանությունից օրեր անց: Մինչդեռ պետք է լիներ առաջիններից մեկը:

Խոսում եմ իրանցի գործընկերներիս հետ: Մեղմ ասած՝ տարակուսած են:

Ու՝ ոչ, սա ոչ մի կապ չունի քաղաքական հաշվարկի ու պրագմատիզմի հետ:

Հարցը սուբյեկտայնության խարխլման, ինքնուրույն որոշումներ կայացնելու չկարողության մեջ է: