Արտաքին 3 ամիս առաջ - 21:37 27-02-2026

Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներին՝ տարածաշրջանում ռազմական դիմակայության սպառնալիքի պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է բրիտանական կառավարության կայքում։

«Բրիտանական անձնակազմը ժամանակավորապես տարհանվել է Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար»,- նշված է հայտարարությունում։

Միացյալ Նահանգները զգալի ուժեր, այդ թվում՝ երկու ավիակիր հարվածային խմբեր է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ վարչակազմը փետրվարի 19-ին հայտարարել էր, որ Իրանի հետ համաձայնություն պետք է ձեռքբերվի առավելագույնը 15 օրվա ընթացքում։