Արտաքին 5 տարի առաջ - 23:25 18-07-2021

Աֆղանստանը հետ է կանչել Պակիստանում իր դիվանագետներին՝ դեսպանի դստեր առևանգումից հետո

Իսլամաբադում դիվանագետի դստեր առևանգումից հետո Աֆղանստանի իշխանությունները հետ են կանչել Պակիստանում հանրապետության դեսպանին: Ըստ երկրի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության, Աֆղանստանի ղեկավարությունը Քաբուլ է կանչել դեսպանին և աֆղան բարձրաստիճան դիվանագետներին, որոնք տեղակայված են Իսլամաբադում: Նրանք կմնան այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացրել անվտանգության սպառնալիքները: Բացի այդ, Աֆղանստանը պահանջում է ձերբակալել և պատասխանատվության ենթարկել առևանգողներին:

Ընդգծվում է նաև, որ հետագայում հարցը լուծելու համար նախատեսվում է Աֆղանստանի պատվիրակության այց Պակիստան:

Ավելի վաղ Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 16-ին անհայտ անձինք առևանգել են երկրում Աֆղանստանի դեսպանի դստերը: Աղջկան խոշտանգել և մի քանի ժամ անց բաց էին թողել:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ