Արտաքին 4 տարի առաջ - 13:27 14-08-2021

«Թալիբանը» խոստացել է վտանգի չենթարկել օտարերկրյա դիվանագետներին

«Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն գրավի դիվանագիտական օբյեկտները: Այս մասին MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուիչ Նեդ Փրայսը:

«Թալիբներն իրենք են ասել, որ մտադիր չեն հարձակվել դիվանագիտական ներկայացուցչությունների վրա»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ Փրայսն ընդգծել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ն տարհանելու է իր քաղաքացիներին Աֆղանստանում դեսպանատնից: