Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 14:35 12-02-2026

Մենք կառուցելու ենք բազմավեկտոր դիվանագիտություն․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիս է վերջ դնելու զոհի կարգավիճակին և հաստատելու ուժեղ բանակ, երաշխավորված խաղաղություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, կուսակցության անվտանգության տեսլականը ներկայացնելիս, ասաց կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը:

Նա նախ նշեց, որ մեր հայրենիքը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։

«Նրանք մեզ համոզում են, որ մենք թույլ ենք ու պետք է միայն զիջենք, բայց մենք գիտենք՝ անդադար զիջումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ միայն թուլացնում ու մոտեցնում են հերթական պատերազմը: Մենք գալիս ենք վերադարձնելու ժողովրդի վստահությունը: Ուզում ենք իրական խաղաղություն, պատերազմ չենք ուզում»,- ասաց «Ուժեղ Հայաստանի» անվտանգության տեսլականը ներկայացնող Արթուր Միքայելյանն, ապա ընդգծեց՝ «Մենք կառուցելու ենք բազմավեկտոր դիվանագիտություն»:

Նկատենք, որ իշխող ՔՊ-ն վարում է բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականություն։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները

Ձեզ գուցե հետաքրքրի