Ներքին 7 ամիս առաջ - 16:36 11-02-2026

Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից հսկայական քարեր են թափվել՝ հայտնվելով մայթին և երթևեկելի գոտում

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն պարեկները տեղեկատվություն են ստացել, որ քարաթափման հետևանքով մի քաղաքացու ավտոմեքենա է վնասվել։ Այս պահին պարեկները պարզում են այդ տեղեկատվությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում