Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի վարչական տարածքումՙ հսկայական ժայռաբեկորները պոկվել, թափվել ու փակել են ճանապարհը:
Փրկարարներն ու ճանշինականները հատուկ տեխնիկայով ճանապարհից հեռացրել են ապառաժ քարերը:
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն կա վտանգ, որ տեղացած առատ ձյան և ձնահյուսքի պատճառով հնարավոր է՝ նորից քարաթափում տեղի ունենա:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: