Մովսես գյուղում ժայռաբեկորները պոկվել են, որից մեկը հայտնվել է բնակչի տան տանիքին. shamshyan.com
copy image url

Մովսես գյուղում ժայռաբեկորները պոկվել են, որից մեկը հայտնվել է բնակչի տան տանիքին. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 23:05 24-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ով հայտնել է, որ Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի թիվ 105 տան մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է բնակչի տան տանիքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 57-ամյա Հովհան Անտոնյանի տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (3 ժայռաբեկոր, մոտ 1․5 խ․մ), որոնցից մեկը (մոտ 0.5 ք․մ) հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել մոտ 1 ք․մ հատված:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և քարը հեռացրել տանիքից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։