Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:15-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի դիմաց բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և քարերով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Հրանտ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Կարապետյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերեի և վարորդների ինքնությունը։
Տեղում պարեկները պարզել են, որ «KamAZ»-ը եղել է կայանված։
Վթարի հետևանքով «Volkswagen»-ը կարելի է ասել ամբողջությամբ փակել է ճանապարհը, ինչի համար ստեղծվել է արհեստական խցանում, որը հասնում է մոտ 2 կիլոմետրի։