Արտաքին 7 ամիս առաջ - 21:19 08-02-2026

Լևոն Ազիզյանը ևս անդրադարձել է Բալթիկ ծովի ջրի մակարդակի նվազման խնդրին

Զելենոգրադսկի ափերի մոտ Բալթիկ ծովի սառեցումը պատահական չէ և պայմանավորված չէ միայն օդի ցածր ջերմաստիճաններով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Ինչպես հայտնում է Գերմանիայի Վարնեմյունդե քաղաքում գործող Լայբնիցի անվան Բալթիկ ծովի հետազոտությունների ինստիտուտը, 2026 թվականի փետրվարին արձանագրվել է Բալթիկ ծովի ջրի մակարդակի ամենացածր ցուցանիշը՝ սկսած 1886 թվականից։ Այն միջին բազմամյա արժեքից ցածր է 67 սանտիմետրով։

Ուժեղ և երկարատև արևելյան քամիների հետևանքով Բալթիկ ծովից դեպի Հյուսիսային ծով է դուրս մղվել մոտ 275 խորանարդ կիլոմետր ջուր, ինչը կազմում է ծովի ընդհանուր ծավալի շուրջ 1 տոկոսը։

Այս երևույթի հետևանքները կարելի է տեսնել արդեն հիմա, օրինակ՝ Զելենոգրադսկում․ զբոսափողի մոտ գտնվող սառցե տորոսների տակ իրականում ամենուր չէ, որ ջուր կա․ ծովը բառացիորեն նահանջել է։

Ջրի մակարդակի այս նվազումը բնապահպանական տեսանկյունից չի գնահատվում որպես աղետ։ Քամիների թուլացումից հետո Հյուսիսային ծովից Բալթիկ ծով կմտնի ավելի աղի և սառը ջուր, ինչը կարող է նպաստել ձկնային պաշարների աճին,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ