Ներքին 7 ամիս առաջ - 18:52 08-02-2026

Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում․ ԿԳՄՍ նախարար

Երեկ Նոյեմբերյանում բացվել է երիտասարդական հերթական կենտրոնը՝ Լոֆթ Նոյեմբերյանը։ Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Ֆեյսբուքի էջում։

«Հրաշալի միջավայր է ստացվել, որը, հուսով եմ, առաջին հերթին կլինի ազատ ստեղծագործելու միջավայր երիտասարդների համար։

Կենտրոնը ԿԳՄՍՆ, համայնքի և Լոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքն է։

Ի դեպ, Նոյեմբերյանում նաև նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը»,- նշված է գրառման մեջ։

Ձեզ գուցե հետաքրքրի