Մահվան ելքով վրաերթ Վանաձորում․ «Mercedes GLE»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 9 ամիս առաջ - 19:29 06-02-2026

ՆԳ նախարարը և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են տեղահանված անձանց ինտեգրման հարցերը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, մասնավորապես, Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում թիրախային ուղղություններով համագործակցությունը։

Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:

Քննարկվել են տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների, փաստաթղթավորման գործընթացի, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման վերաբերյալ հարցեր։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոլորտային վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ վերջին տարիներին նկատելիորեն աճել է ընտանեկան բռնության զոհերի դիմելիությունը, ինչը վկայում է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության բարձրացման մասին:

Նա ընդգծել է ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման և արդյունավետ արձագանքման ուղղությամբ Համայնքային ոստիկանության ծառայողների աշխատանքը՝ միաժամանակ կարևորելով նրանց կարողությունների շարունակական զարգացման և մասնագիտական հմտությունների ամրապնդման գործընթացը։ Այդ համատեքստում նախարարն անդրադարձել է նաև ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում Safe You հարթակի ինտեգրմանը:

Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին կարևորել է ընտանեկան բռնության դեմ պայքարում ՆԳ նախարարության որդեգրած ռազմավարական նոր մոտեցումները: Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճին։

Այդ առումով ՆԳ նախարարը նշել է, որ քաղաքացիության դիմումների աճի միտումը հատկապես ակնհայտ է 2025 թվականի երկրորդ կիսամյակում՝ պայմանավորված Կառավարության կողմից իրականացված սոցիալական քաղաքականությամբ և տեղահանվածների շրջանում իրենց իրավունքների մասին իրազեկման արշավներով՝ այդ թվում ԵԽ աջակցությամբ։

Քննարկվել են նաև միջգերատեսչական համագործակցության համակարգման մեխանիզմների վերաբերյալ հարցեր։ Նախարար Սարգսյանը նշել է, որ ինտեգրման գործընթացները համակարգվում են ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ, և տարբեր գերատեսչություններ ներգրավված են իրենց մանդատներին համապատասխան։

Զուգահեռներ են անցկացվել Եվրոպական միության ժամանակավոր պաշտպանության դիրեկտիվի հետ, որի համատեքստում ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության վերաբերյալ որդեգրված մեխանիզմը լայն և ճկուն հնարավորություններ է ընձեռում շահառուներին՝ ապահովելով երկարաժամկետ ինտեգրման իրական հնարավորություններ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում