Ներքին Միտք 9 ամիս առաջ - 22:11 05-02-2026

Բժշկական ապահովագրության համակարգը ստեղծվել է շտապողականությամբ՝ առանց խորքային հետևանքները հաշվի առնելու

Նախկին պաշտոնյա, Պերճ Զեյթունցյանի դուստրը՝ Զառա Զեյթունցյանը, ֆեյսբուքյան էջում գրում է.

Չեմ կարող ախր սուսուփուս իմ հարցը լուծել: Նամանավանդ, որ հստակ աչք ծակող խնդիրներ եմ տեսնում:

Մենյա տեռզայուտ սմութնիե սոմնենիյա, որ դուք ստացել եք դրամաշնորհ, կամ ավելի հավանական է՝ վարկ՝ ամենայն հավանականությամբ Համաշխարհային բանկից։ Եվ որպես մարդ, որը մոտիկից է ականատես եղել նման մեխանիզմների, ես կասկածում եմ, որ դուք ստիպված եք եղել շտապ ինչ-որ ծրագիր առաջարկել, հակառակ դեպքում ֆինանսավորումը կարող էր կորել։

Արդյունքում ծնվեց այս նախաձեռնությունը — ես չեմ քննարկի «բոլորին բժշկական ապահովագրությամբ ապահովելու» ենթադրյալ ալտրուիստական շարժառիթները, — բայց ակնհայտ է, որ դրա համար ստեղծվել է հսկայական և բարդ ենթակառուցվածք։ Սա ստիպում է մտածել, որ ամեն ինչ արվել է շտապողականությամբ՝ առանց խորքային հետևանքները հաշվի առնելու։ Չնայած՝ անկեղծ ասած, վստահ չեմ, որ նույնիսկ ավելի մանրակրկիտ պլանավորման դեպքում արդյունքը սկզբունքորեն այլ կլիներ։

Ուստի ինձ մոտ տպավորություն է, որ առաջնահերթությունը ոչ թե լուծման որակն էր, այլ միջոցները ժամանակին «յուրացնելու» անհրաժեշտությունը։ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջը բացվել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին, ինչը, իմ կարծիքով, միայն ամրապնդում է իմ կասկածները։
Ավելին՝ դեկտեմբերին արդեն կատարվել են վճարումներ՝ առանց փաստացի ապահովագրություն տրամադրելու, ինչը ևս ինձ տանում է այն եզրակացության, որ մինչև տարվա վերջ պետք էր «ցուցադրել ինչ-որ իրականացված ծրագիր»։

Իսկ իրականում, ըստ Համաշխարհային բանկի 2024 թվականի մամլո հաղորդագրության, Հայաստանին տրամադրվել է 110 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ առողջապահական ապահովագրությունը և բժշկական ծառայությունների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Այսպիսով, իմ «սմութնիե սոմնենիյա»-ները, կարծես թե, ոչ միայն անհիմն չեն, այլ բավականին լավ համընկնում են իրականության հետ:

110,000,000 ԱՄՆ դոլար: Վարկ: Բայց ինձնից 129000 դրամը պահանջում եք, որ հետո ընկնեմ ձեր ետևից այն ետ ստանալու համար:

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից