Արտաքին 2 տարի առաջ - 12:35 04-10-2023

Զախարովան պնդում է՝ ՀՀ-ի համար բախտորոշ որոշումներն ընդունվել են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի համար կարևորագույն որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքի վրա հենվելու։ Այս մասին Մարիա Զախարովան ասել է Sputnik ռադիոյի իր հեղինակային ծրագրում։

Զախարովան ընդգծել է, որ ընդունված որոշումները հակասում են այն ամենին, ինչը ՀՀ իշխանություններն ասում էին ընտրությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումները ընդունվել են արտասահմանում՝ Բրյուսելի և Փարիզի հովանու ներքո։

«Ընդունվում են որոշումներ, որոնք համազգային նշանակություն ունեն ոչ միայն այսօրվա, այլև ազգի պատմության համատեքստում՝ առանց հենվելու հանրային կարծիքի վրա, առանց հենվելու պլեբիսցիտի արդյունքների վրա։ Քիչ է, որ նրանք ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ ասում էին ընտրությունների ժամանակ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, խորհուրդ չենք տալիս, չենք ասում, թե սա պետք էր անել կամ պետք չէր անել։ Սա պարզապես փաստի արձանագրում է։

Հայաստանի համար բախտորոշ հարցի մասին որոշումներն ընդունվել են առանց հայ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ընդունվել են ինչ-որ տեղ արտասահմանում, Բրյուսելի և Փարիզի հովանու ներքո։ Մի քանի ամիս չեն հնչեցվել, ըստ երևույթին, ներսից տեղեկատվական տեխնոլոգիաներով ապահովագրման համար, եթե ժողովրդական ցասում լինի, և հետո ներկայացվել են որպես արդեն կատարված եւ անխուսափելի մի բան։ Այս է դիրքորոշումը, որով Երեւանը մտել է բանակցությունների մեջ Արևմուտքի հովանու ներքո։ Սա պետք է հասկանալ»,- ասել է Զախարովան։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը