Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Ալաշկերտը» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը։
Մեր թիմը 3-0 հաշվով հաղթել է հյուսիսմակեդոնական «Վարդարին»։
Վահե Գևորգյանի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գարեգինյանը, Մոմոն, ինչպես նաև փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստներից մեկը։
Սա «Ալաշկերտի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր Թուրքիայում։ Հիշեցնենք, որ հավաքի մեկնարկային խաղում թիմը 2։0 հաշվով առավելության էր հասել բուլղարական «Դոբրուջայի» նկատմամբ։