copy image url
Սպորտ 10 ամիս առաջ - 16:22 04-07-2023

«Փյունիկն» ընկերական խաղում հաղթել է խոշոր հաշվով

«Փյունիկը» Վրաստանում շարունակում է ընկերական խաղեր անցկացնել տեղի գլխավոր առաջնության թիմերի հետ:

Երևանյան թիմը երեկ՝ հուլիսի 3-ին, երկու ընկերական հանդիպում անցկացրեց` մրցելով «Թելավիի» և «Սամգուրալիի» հետ:

Եղիշե Մելիքյանի ֆուտբոլիստները առավոտյան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին «Թելավիի» հետ:

Արդեն երեկոյան տղաները խոշոր՝ 7-1 հաշվով հաղթեցին «Սամգուրալիին»: «Փյունիկից» դուբլ ձևակերպեց Լևոն Վարդանյանը, մեկական գոլ էլ հեղինակեցին Լուկաս Վիլելան, Թաոֆիք Ջիբրիլը, Դավիթ Դավիդյանը, Լուկա Յուրիչիչը և փորձաշրջանում գտնվող ֆուտբոլիստը:

Հայաստանի փոխչեմպիոնը վրաստանյան հավաքի վերջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 6-ին՝ մրցելով «Տորպեդո Քութայիսիի» հետ: