Ներքին 8 ամիս առաջ - 20:42 30-01-2026

Կրակոցներ՝ Վանաձոր քաղաքում. կասկածյալը եղել է «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով

Հունվարի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Նարեկ Մ․-ն հունվարի 22-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի բակում իր ընկերոջ, Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Թելման Ջ․-ին պատկանող «Lada Priora» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր մոտ գտնվող ատրճանակով մի քանի անգամ կրակել է դեպի օդ, այնուհետև ատրճանակը փոխանցել է Թելման Ջ․-ին, ով նույնպես մի քանի անգամ կրակել է օդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 23-ին, Նարեկ Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնել է, որ հունվարի 22-ին իր ընկերոջ զորացրման հետ կապված, գտնվելով էմոցիաների ազդեցության տակ, իր ընկերոջ Թելման Ջ․-ին պատկանող «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի պատուհանից Մյասնիկյան 6 շենքի բակում իր մոտ գտնվող և իրեն պատկանող ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ, այնուհետև ատրճանակը փոխանցել է Թելման Ջ․-ին, ով նույնպես մի քանի անգամ կրակել է օդ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը