Ներքին 1 տարի առաջ - 11:24 08-02-2025

Երևանում՝ շենքերից մեկի բակում հայտնաբերվել են ջարդված «Lada Priora», արնանման հետքեր. կան կասկածյալներ. shamshyan.com

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի 73 հասցեի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Քրեական և համայնքային ոստիկանները նշված շենքի բակում՝ երկաթյա սյանը հարվածած վիճակում հայտնաբերել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա՝ դիմապակին և հետևի աջ կողային ապակին վնասված վիճակում, թափքը նույնպես ամբողջությամբ վնասված։ Իսկ այդ ավտոմեքենայից մոտ 100-150 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ոստիկանները պարզել են, որ «Lada Priora»-ն պատկանում է Երևանում հաշվառված 22-ամյա Վլադիմիր Գասպարյանին։

Դեպքի վայրում աշխատել են նաև քննիչն ու փորձաքրեագետը։

Ոստիկանության Երևանի քրեական վարչության և ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևանում հայտաբերել են Վ. Գասպարյանին, Երևանի բնակիչներ 20-ամյա Գագիկ Դավթյանին, 37-ամյա Արթուր Ավագյանին և 16-ամյա Աշոտ Գ.-ին։

Վերջիններս ձերբակալվել և տեղափոխել են ոստիկանություն Մարաշի բաժին, որտեղից էլ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկաններն ու քննիչները համագործակցված աշխատանքներ են իրականացնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան