Ներքին Միտք 10 ամիս առաջ - 10:55 11-01-2026

Եթե վաղը հրահանգ գա սատանիստական ծես անելու, Նիկոլին ուղեկցող «հավատացյալները» է՛լ ավելի մեծ եռանդով կգնան «սև մեսսայի». Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Շատ տարիներ առաջ մի խումբ ֆեմինիստներ որոշել էին ակցիա անել և ըստ սցենարի՝ մի աղջիկ էլ պետք է քահանայի հագուստով «ծես» իրականացներ։

Կոշտ քննադատության արժանացավ այդ գաղափարը, մեծ աղմուկ բարձրացավ, վերջում առանց այդ կեղծ քահանայի արեցին։

Հետո ամիսներ անց անկապ մի քննարկման ժամանակ այդ նույն աղջիկը պատահեց ու վստահ պնդում էր, թե «ՀԱԵ հավատացյալ զավակ է»։ Մի քիչ էլ բանավիճեցինք, պարզվեց ո՛չ միայն ՀԱԵ-ից է անտեղյակ, այլև ընդհանրապես կրոնից... Մնաց-մնաց, ասաց.

— Ես չգիտեմ, իրականում աստված կա, թե ոչ։

— Դու քրիստոնյա չես, դու ագնոստիկ ես, — պատասխանեցի։

Նեղվեց, իրեն թվաց, թե վիրավորում եմ։ Բացատրեցի ագնոստիկը որն է, ու է՛լ արդեն իմաստ չկար որևէ բան քննարկելու, որովհետև ակնհայտ էր, որ իր համար այդ ամենն ուղղակի հավես ակցիա էր, կրոնի հետ որևէ կապ չունեցող։ Ինչպես, ասենք՝ Հելոուինի ժամանակ մեկը կարող է քահանայի կամ միանձնուհու պես հագնվել, գժություններ անել, հաճույք ստանալ ուշադրության կենտրոնում լինելուց...
* * *
Կարծես թե արդեն որևէ կասկած չի մնացել և ոչ մեկի մոտ, որ Նիկոլին ուղեկցող «հավատացյալների» համար այս ամենը հենց «հելոուին» է... Ու եթե վաղը շեֆից հրահանգ գա սատանիստական ծես անելու, ապա նույն մարդիկ է՛լ ավելի մեծ եռանդով կգնան «սև մեսսայի»։

Բայց հարց է առաջանում, թե ինչու այս ամենը տեսնելուց հետո էլ փորձում ենք Նիկոլի հերթական աբսուրդներին արձագանքել բովանդակային բանավեճով ու շարունակում կուսակրոնության հարց քննարկել... Ախր իր արածը որևէ կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ բարոյականության, ո՛չ Եկեղեցու հետ։

Ինչո՞ւ ենք շարունակում Նիկոլի հետևից կրկնել «բարենորոգում» բառը, ինչո՞ւ ենք իրենց թատրոնը շարունակում նկարագրել «պատարագ» բառով (թեկուզ ավելացնելով «կեղծ» բառը)։

Նույնն է, թե քահանայի շորերով բանկը թալանող հանցագործի հետ սկսենք աստվածաբանական թեմաներ քննարկել...

Նիկոլն արշավում է Եկեղեցու և Վեհափառի դեմ։ Այդ արշավը քաղաքական և իրավական տիրույթում է պետք դիտարկել. այն պետական և քաղաքական հանցագործություն է։

Որևէ վալիդ փաստարկ, որևէ արդար պահանջ, խոսելու որևէ տեղ նա չունի, որ դեռ մի հատ էլ դնենք, քննարկենք ու լրացուցիչ կշիռ տանք այդ զառանցանքներին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի