Մամուլ 8 ամիս առաջ - 08:50 08-01-2026

Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են՝ բացի հեռախոսների եւ գումարների․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Ամանորից մի քանի օր առաջ Նախաքննական մարմինը Արագածոտնի թեմի հոգեւորականների բնակարաններից առգրաված իրերը հետ է վերադարձրել՝ բացառությամբ անձնական հեռախոսների ու առգրավված գումարների:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ շուրջ 1 ամիս շարունակ փաստաբանները ահազանգում էին, որ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականներին, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսներ, երեխաների պլանշետներն ու այլ անձնական իրեր։ Խուզարկությունները տեղի էին ունեցել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։

Դեպքից հետո փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։

Եվ ահա ամիսներ առաջ առգրավված իրերի մի մասը հետ են վերադարձվել հոգեւորականների հարազատներին, իսկ հեռախոսներն ու գումարները դեռ չեն վերադարձրել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթով ։

Նախաքննության ընթացքում կաթողիկոսի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրական հավաքին կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։

Նա կալանքի տակ է։ Վերջինիս հետ մեղադրյալ է եւս 2 անձ՝ թեմի հաշվապահն ու Արագածոտնի թեմի դիվանապետը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»