Արտաքին 10 ամիս առաջ - 21:52 03-01-2026

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ազատ արձակել Մադուրոյին

Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը ազատ արձակել Վենեսուելայի օրինական ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։շ

«Հաշվի առնելով այն հաստատված տեղեկությունները, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գտնվում են Միացյալ Նահանգներում, մենք վճռականորեն կոչ ենք անում ամերիկյան ղեկավարությանը վերանայել այս դիրքորոշումը և ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ընտրված նախագահին և նրա կնոջը», – ասվում է հայտարարության մեջ։

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի փոխնախագահ Դ.Ռոդրիգես Գոմեսի հետ:

Ս. Վ. Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում՝ նշելով՝ Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը:

Կողմերը հանդես են եկել հետագա էսկալացիան թույլ չտալու և երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելու օգտին։

Զրույցի ընթացքում հայտարարվել է Ռուսաստանի և Վենեսուելայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածություն:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»