Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:37 13-03-2025

Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա. թուրք լրագրողի հոդվածը

Հայաստանում գտնվող թուրք լրագրող, քաղաքական հարցերով ավագ մեկնաբան Բարչըն Յինանչը հրապարակել է «Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» վերնագրով վերլուծական հոդված։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Յինանչը «Turkey in depth.com» կայքում վերլուծել է Թուրքիայի-Ադրբեջան հարաբերությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի ու Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա և նշել, որ թեև երկու երկրները լավ հարաբերություններ ունեն, սակայն ունեն տարաձայնություններ Կովկասում խաղաղության հարցում։

Ըստ նրա՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության գործարքով պայմանավորված Թուրքիան տարածաշրջանում խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթ է համարում, մինչդեռ Բաքուն այդ հարցում չի շտապում և թվում է , թե անհանգստացած չէ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադարձով։

Յինանչը նաև ուշագրավ համեմատություն է արել՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նմանեցնելով ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, որտեղ մեծ պետության արտաքին քաղաքականությունը դարձել է փոքրի «պատանդը»։

Այս համատեքստում Յինանչը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում Անկարային մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում։

«Բաքուն թույլ չի տալիս Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտին և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին»,- ընդգծել է նա։

Ըստ նրա՝ թեև Թուրքիան նախապես խոստացել էր զուգահեռ երկխոսություն, սակայն Բաքուն ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան սկսի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։

Յինանչն նաև անդրադարձել է նաև Անկարայի քայլերին, որոնք Բաքվի կողմից դիմադրության են հանդիպում ու ընդգծել, որ Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն Ալիևը անտեսում է այդ կոչերը։

Լրագրողի դիտարկմամբ՝ Թուրքիան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես կարևոր հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։

Տարածաշրջանում երկու երկրների տարբերվող մոտեցումների և շահերի վերաբերյալ թուրք լրագրողը արել է հետևյալ շեշտադրումները․

- Ուկրաինայում սեփական պայմաններով խաղաղության հասնելու դեպքում Ռուսաստանը կարող է ուշադրությունը թեքել դեպի Կովկաս։ Սակայն սա Ադրբեջանին չի անհանգստացնում, քանի որ վերջինի համար ավելի շահեկան է ունենալ թույլ Հայաստան ՌԴ ազդեցության տակ, քան անկախ արևմտամետ Հայաստան, որը կուժեղանա ժամանակի ընթացքում։

- ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում Թուրքիան տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու քաղաքականություն է վարել՝ առանց թշնամանալու վերջինի հետ։

Ըստ հոդվածի հեղինակի, չնայած վերոնշյալ տարբերություններին, Բաքվի վրա ազդելու Անկարայի լծակները սահմանափակ են, իսկ Թուրքիայի խարխուլ տնտեսությունը Էրդողանին կախվածության մեջ է դնում Ալիևից, որը բավականին մեծ ներդրումներ է արել Թուրքիայում, իսկ պատերազմից հետո մերձիշխանական ընկերություններին Լեռնային Ղարաբաղում շինարարության թույլտվություն է տվել։ Ավելին, էներգետիկ կապերը երկու երկրների միջև չափազանց կարևոր են, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ էնեգետիկ հանգույց։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ