Ներքին 6 ամիս առաջ - 09:46 30-12-2025

Ֆասթ Բանկի ակտիվների թիվը 2025-ին հատել է 1 մլրդ դոլարը

Օրերս կայացել է Ֆասթ Բանկի տարեկան ամփոփիչ տոնական միջոցառումը: Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը տարեվերջյան միջոցառմանը խոսել է Ֆասթի 2025 թվականի առաջընթացի մասին․ «Այս տարի շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, հոկտեմբեր ամսին մեր ակտիվների թիվն անցավ 1 մլրդ դոլարը, որը կարևոր իրադարձություն էր մեր համար՝ ապահովելով 50 տոկոս աճ: Մեր պորտֆելն աճել է 45 տոկոսով՝ անցնելով 300 մլրդ դրամը: Եվ, իհարկե, շատ մեծ, ավելի մեծ տեմպերով աճում է մեր քարտերի թիվը, օնլայն օգտատերերի թիվը և մենք, իհարկե պլանավորել ենք նաև շատ ակտիվ աճ 2026 թվականին ու նաև մենք ունենք պլան առաջիկա մի քանի տարիների ընթացքում դառնալ Հայաստանի խոշոր 5 բանկերից մեկն ու լավագույն բանկը, իհարկե»:

Ֆասթ Բանկը նպատակ ունի շարունակել կայուն զարգացումը և ամրապնդել դիրքերը բանկային համակարգում՝ այդ թվում ակտիվների ծավալով գերազանցելու 600 մլրդ դրամը։ 2025-ին նախորդ տարվա համեմատ Բանկը քառապատկել է վճարային քարտերի թիվը, եռապատկել մոբայլ օգտատերերի քանակը և վեցապատկել մոբայլ գործարքների ամսական ծավալը։



Նշենք, որ Ֆասթի աճը սահմանափակված չէ միայն տեղական շուկայով, մեծ հաջողություններ են գրանցվել նաև միջազգային հարթակում։ Ֆասթ Կրեդիտ UK-ը, արդեն 9 տարի գործունեություն ծավալելով Բրիտանիայի ֆինանսական շուկայում, ունի ավելի քան 90 000 սպասարկված հաճախորդ և 14 մասնաճյուղ, որից 10-ը Լոնդոնում, 4-ը՝ այլ քաղաքներում։ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանը նշել է․ «Դիմել ենք լիցենզավորման Հնդկաստանում և՛ որպես վարկային կազմակերպություն, և՛ որպես վճարահաշվարկային համակարգ: Ասեմ նաև, որ այս տարի Մալթայում ստացանք ԻԵՄԱ-ի լիցենզիայի նախնական տրամադրում: ԻԵՄԱ-ի լիցենզիան գրեթե մինի բանկի լիցենզիա է, փաստացի գնում ենք ճանապարհով, որ ունենանք ապագայում բանկ նաև Եվրոպական միությունում»:

Հավելենք նաև, որ Բանկն ունի 1300-ից ավելի աշխատակից, այս տարվա ընթացքում բացվել է 3 նոր մասնաճյուղ, ևս 3-ը գտնվում են բացման փուլում։ Ամբողջ մասնաճյուղային ցանցը վերաբրենդավորվել և վերազինվել է։ 2025 թվականին Բանկն իրականացրել է շուրջ 530 միլիոն դրամի հովանավորչական ծրագրեր՝ ուղղված կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի և առողջ ապրելակերպի, ինչպես նաև սոցիալական և բնապահպանական ոլորտների զարգացմանը։

Վահե Բադալյանը նշել է նաև, որ 2026 թվականից սկսած Ֆասթ Բանկի, Սոֆթ Կոնստրակտի, Ֆասթ Շիֆթի և Պարետի աշխատակիցներին կտրամադրվի 100 000 դրամ՝ երեխայի ծննդյան, ամուսնության կամ հարազատի մահվան դեպքում։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի բաժնետերերի որոշմամբ՝ արտոնությունների փաթեթում, առողջապահական ապահովագրությանը զուգահեռ, 10 000 դրամ արժողությամբ Ֆասթ Թիքեթի նվեր քարտեր կտրվեն բոլոր աշխատակիցներին ծննդյան օրվա և կանանց՝ Մարտի 8-ի առիթով: Շարունակական կլինեն նաև թիմբիլդինգները և վերապատրաստումները։

Ամփոփելով 2025-ը՝ Վահե Բադալյանը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին՝ նշելով, որ այս ամենը հնարավոր է դարձել գործընկերների և աշխատակիցների միջև ազնիվ հարաբերություններ կառուցելու արդյունքում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում