Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ, «Միասին» շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն է։
Հարցազրույցի շրջանակներում Նարինե Դիլբարյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ հակաեկեղեցական արշավի, Վեհարանի դեմ դեկտեմբերի 18-ին կատարված գրոհի տապալման, նոր գրոհ նախապատրաստելու պատճառների, Վեհափառին կալանավորելու հավանականության, այս օրակարգին հակազդելու անհրաժեշտության, մտավորականության դերի և կարևորության, ՔՊ-ի ընդունած «Էթիկայի կանոնագրգի», այն ընդունելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Նարինե Դիլբարյանը համոզված է՝ բոլոր բռնատիրություններն ու կայսրությունները օրերից մի օր փլուզվելու են։ Հարցին՝ նույնը Նիկոլ Փաշինյանի՞ն է սպասվում՝ նա պատասխանեց․ «Այո՛, այս բռնատիրությունը, բոլշևիզմը միշտ ավարտվում է խայտառակ ձևով։ Եվ ներսում նրանք, ովքեր հետո գիտեք այդ բազմահազար, խորհրդային մարդիկ, որոնք կքվել էին բոլշևիզմի տակ, հետո ամաչում էին։ Դրա համար պահն է, որ մարդիկ ապրեն այնպես, որ հետո անհարմար չզգան իրենց համար»։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Արևմուտքում ոչ բոլորն են Փաշինյանին աջակցում։
Մանրամասները՝ տեսանյութում․
Դավիթ Գույումջյան